ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սողանք՝ Թուրքիա-Վրաստան միջպետական ճանապարհին․ կա զոհ

Թուրքիայի Արդվին քաղաքում սողանք է տեղի ունեցել, հաղորդում է թուրքական TRT հեռուստաալիքը։

Նշվում է, որ Քեմալփաշայի շրջանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վնասվել են 4 բեռնատարներ, որոնք անցնում էին ճանապարհի այս հատվածով։

Նրանցից երկուսն ընկել են փլատակների տակ։ Նախնական տեղեկություններով՝ մեկ մարդ մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել։

Տուժածների թիվը, հնարավոր է` ավելի մեծ լինի, տվյալները դեռ ճշտվում են։

 

Նշենք, որ խոսքը Թուրքիա-Վրաստան միջպետական ճանապարհի մասին է։ 

Քաղաքականություն

Պատահարներ