Մահացել է «Կնքահայրը» ֆիլմի աստղերից մեկը

Երեկ երեկոյան մահացել է ամերիկացի դերասան Ջեյմս Քաանը, որը մարմնավորել է Սոնի Կորլեոնեին «Կնքահայրը» քրեական դրամայում։ Տխուր լուրը այսօր հայտնել են նրա հարազատները, գրում է Life. ru-ն:
 

«Մեծ ցավով տեղեկացնում ենք Ջիմիի մահվան մասին: Ընտանիքը գնահատում է ցավակցությունները և խնդրում, որ դուք շարունակեք հարգել նրա մասնավոր կյանքը այս դժվարին պահին»,- ասվում է Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

 

«Կնքահայրը» ֆիլմի աստղի մահվան պատճառը չի բացահայտվել։ Մահվան պահին նա 82 տարեկան էր։

Քաղաքականություն

Պատահարներ