ԿԳՄՍ-ն փոխել է Հիսուս Քրիստոսի արձանի վերաբերյալ հայտարարությունը

ԿԳՄՍ-ն խմբագրել է Հիսուս Քրիստոսի արձանի վերաբերյալ հայտարարությունը։ 

 

Լրատվամիջոցներն ահազանգում են, որ երեկվա պարզաբանման մեջ կար հատված, ըստ որի՝ Հատիս լեռան՝ որպես տեղադիրքի ընտրության վայր տեղեկատվությունը ստացվել է լրատվամիջոցներից: Այսօր, սակայն, նախարարությունը խմբագրել է հայտարարությունը՝ հանելով նշյալ հատվածը։

 

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ նախարարությունից հայտարարույթոըն էին տարածել և տեղեկացրել, էր Հատիս լեռան՝ որպես արձանի տեղադիրքի ընտրության վայր տեղեկատվությունը ստացվել է լրատվամիջոցներից:

Միևնույն ժամանակ նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցներն ահազանգել են, որ դեպի Հատիս լեռան գագաթ իրականացվում են ճանապարհի ուղղման և լայնացման աշխատանքներ:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ