Փրկարարները հայտնաբերել են սպիտակագլուխ անգղ, որը չէր կարողանում թռչել

Հուլիսի 28-ին, ժամը  16։40-ին ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները քաղաքում շրջայց կատարելիս նկատել են անգղ, որը չի կարողացել ինքնուրույն թռչել։

ԱԻՆ-ից  հայտնում են, որ պարզվել է, որ թռչունը սպիտակագլուխ անգղ է և գրանցված է Միջազգային Կարմիր գրքում։

Հուլիսի 29-ին, ժամը 00։15-ի դրությամբ փրկարարներն անգղին հանձնել են Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներին։

Քաղաքականություն

Պատահարներ