ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի է, թե ով է Ալիևից քաղաքացիություն խնդրող հայը․ Infoteka24

Infoteka24-ին հաջողվել է պարզել Ադրբեջանի քաղաքացիություն խնդրած տղամարդու ինքնությունը՝ կապ հաստատելով Իլհամ Ալիևի հետ տեսանյութով։ Նրա անունը Վահե Ղամբարյան է։ Նա ապրում է Վանաձոր քաղաքում։ Նրան ճանաչած տեղի բնակիչները հայտնել են, որ տղամարդը հոգեկան խանգարում ունի։

 

Նշվում է, որ 2011-ին Ղամբարյանը նռնակ էր նետել հայրենի քաղաքի առանձնատներից մեկի վրա, սակայն, բախտի բերմամբ, ոչ ոք չէր տուժել։ Նշվում է նաև, որ նա այս կերպ փորձել է սպանել սեփական մորը։

 

Թեմային անդրադարձել է նաև ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը և նշել․ «Վերջին հարցազրույցներիցս մի քանիսում պնդել եմ, որ մեր մեջ ապրում են դեռևս 90-ականներից ՀՀ-ում ապրող ադրբեջանցիներ, որոնք սերունդներ են տվել և ներկա պահին իրենց 100%-ով «ադրբեջանցի» են զգում: 

 

Վերջիններս ամեն գնով հարվածել են Հայաստանի պետականությանը ու դրա առաջին պտուղները հիմա ենք սկսելու քաղել»:

 

Քաղաքականություն

Պատահարներ