ՌԴ ԱԳՆ-ն` Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա։ 

 

«Եռակողմ հայտարարության 6-րդ կետը սահմանում է, որ կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարիներին կորոշվի Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիր՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերաբաշխումն այս երթուղին պաշտպանելու համար»,- ասել է նա։

 

Նեչաևն ասել է, որ տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում և հիշեցրել, որ օգոստոսի 4-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ՝ կոչ անելով երկու երկրներին զսպվածություն ցուցաբերել և պահպանել հրադադարը։

 

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընգծել է, որ Ռուսաստանը վերահաստատում է բոլոր հարցերը լուծելու անհրաժեշտությունը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի26-ի հայտարարությունների։

Քաղաքականություն

Պատահարներ