Քոչարյանը իտալական ծովափերում հանգիստն է վայելո՞ւմ. Radar

 Նախորդ շաբաթ լուր տարածվեց, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է արտերկիր։ Ըստ աղբյուրների, նա մեկնել է Գերմանիա` բուժվելու։ Հաշվի առնելով, որ իր դատավարության ընթացքում Ռոբերտ Քոչարյանը քանիցս բուժվելու պատրվակով խափանման միջոցի փոփոխություն էր պահանջում, այս լուրը կարող էր թվալ իրական։ 

 

Սակայն, ըստ Radar Armenia-ի տեղեկությունների, այս անգամ նա հանգրվանել է Իտալիայում, որտեղ հանգիստն է վայելում իր ռուսահայ օլիգարխ ընկերների հետ։

 

«Մեր աղբյուրները հայտնում են նաև, որ Քոչարյանի «բուժումը» անցնում է զբոսանավերում` վայելելով իտալական ծովափերի արևը։

Մինչ այդ, անշուշտ, նրա խորհրդարանական խմբակցությունը հերթական վճռական հանրահավաքն է նախատեսում «հայրենիքի փրկման» օրակարգով»,- գրել է Radar Armenian:

 

Auroranews.am-ը փորձեց կապ հաստատել Քոչարյանի գրասենյակի հետ, սակայն զանգերը մնացին անպատասխան։ 

Քաղաքականություն

Պատահարներ