Աղավնոյում, Բերձորում բնակարանների հրկիզման դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ

Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո եւ Բերձոր համայնքներում բնակարանների հրկիզման 13 դեպքի առթիվ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է Արցախի դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը։

 

«Բնակարանների հկիզման 11-ը դեպքն արձանագրվել է Աղավնո համայնքում, երկուսը՝ Բերձորում, բոլոր դեքպերի առնչությամբ քրեական վարույթներ են նախաձեռնվել։ Որեւե մեկն այդ վարույթներով մեղադրյալի կամ տուժողի կարգավիճակ չունի»,– ասաց Կիմ Գաբրիելյանը։

Քաղաքականություն