Ո՞րն է Զապորոժիեի ատոմակայանի ճակատագիրը․ Զելենսկին և Մակրոնը քննարկել են

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Այդ մասին հայտնել է Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկոֆորովը, փոխանցում է «ՌԲԿ Ուկրաինա»-ն:

Նշվում է, որ երկու առաջնորդները քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագիտական միջազգային խումբն այսօր այցելել է Կիևը. առաքելության անդամները մտադիր են այցելել ԶԱԷԿ:
 

Քաղաքականություն