Պեսկովն արձագանքել է Washington Post-ի հրապարակմանը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Washington Post-ի հրապարակումը Ռուսաստան իրանական ԱԹՍ-ների մատակարարման մասին, ասել է, որ այդ պարբերականը վերջերս բազմաթիվ լցոնումներ է հրապարակում։

 

«Washington Post-ը, ցավոք, վերջերս շատ տեղեկատվական լցոնումներ է հրապարակում։ Ինչ վերաբերում է Իրանի հետ մեր հարաբերություններին, գիտեք, դրանք դինամիկ են զարգանում, զարգանում էին եւ նախկինում, զարգանում են նաեւ հիմա եւ կշարունակեն զարգանալ»,- ասել է նա լրագրողներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Հուլիսին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ տեղեկություններ ունի Իրանի կողմից Ռուսաստանին ԱԹՍ-ների մատակարարման շուրջ բանակցությունների մասին։

Քաղաքականություն