Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ․ ինչ են քննարկել

Օգոստոսի 31-ին Բրյուսելում նախանշված Փաշինյան–Ալիև չորրորդ հանդիպմանն ընդառաջ Եվրամիության նախագահ Շառլ Միշելն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել երկու կողմերի հետ։

 

Տեղեկությունը ԵՄ նախագահը հայտնել է Twitter–ում` գրելով. «Նախապատրաստական զանգեր վաղը Բրյուսելում կայանալիք Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ չորրորդ հանդիպմանն ընդառաջ»։

 

Հիշեցնենք` օգոստոսի 31-ին Բելգիայի մայրաքաղաքում նախանշվված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել էր, որ նախատեսվում է համաձայնեցնել խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող խմբի ստեղծման հարցը։

 

«Սակայն այս գործընթացի առումով Հայաստանի կողմից տեսնում ենք վարանում»,- ասել էր նա։

 

Նշենք, որ մինչ այդ` այսօր` օգոստոսի 30-ին Մոսկվայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը։

Քաղաքականություն