Զելենսկին հայտնել է, թե որքան գումար է պետք Ուկրաինայի վերականգնման համար

Վլադիմիր Զելենսկին ֆրանսիական ձեռնարկությունների շարժմանն ուղղված կոչի ժամանակ ասել է, որ Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի մոտավորապես 600-800 միլիարդ դոլար, իսկ ճշգրիտ գումարը հայտնի կդառնա ռազմական գործողությունների դադարեցումից հետո։

 

«Վեց հարյուր-ութ հարյուր միլիարդը այն է, ինչ ասել են Լուգանոյում (Շվեյցարիա) ։ Գումարը հրապարակային էր: Ամեն ինչ նորից վերականգնելու համար անհրաժեշտ են մոտավորապես նման ծավալներ»,- Զելենսկու խոսքը մեջբերում է 5.ua հեռուստաալիքը 5.ua:

 

Միաժամանակ նա նշել է, որ այսօր դժվար է հստակ գումար ասել, քանի որ ռազմական գործողությունները չեն ավարտվել, և հայտնի չէ, թե կոնկրետ որքան գումար կպահանջվի։ Նա նշել է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ  որոշակի ենթակառուցվածքների վերականգնման վրա, այդ թվում՝ կրթական, նավահանգստային, տրանսպորտային և բնակելի շենքերի։

 

Մարտի կեսերին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հորդորեց գործընկերներին օգնել լրացնել Ուկրաինայի վերականգնման հիմնադրամը՝ ասելով, որ անհրաժեշտ կլինի 500 միլիարդ դոլար: Վոլադիմիր Զելենսկին ԱՄՀ-ի ապրիլին գարնանային նստաշրջանի շրջանակում կլոր սեղանի ժամանակ ասել է, որ Ուկրաինան, ըստ նախնական գնահատականների, կորցրել է 550 միլիարդ դոլար։
 

Քաղաքականություն