Արտաշատի խճուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղու թիվ 18 հասցեում այրվում են ջերմոցային տնտեսության թափոններ։
 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:13-ին:

Քաղաքականություն

Պատահարներ