Ոնց եղավ, որ ես 24 ամիս պետք է ծառայեմ, մյուսը փող ունի՝ 4,5 ամիս. պատերազմի մասնակից

24 միլիոնի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից ժամկետային զինծառայողին վաղաժամկետ զորացրելու մասին նախագիծը, որը ներկայացվել է պաշտպանության նախարարության կողմից, առաջ է բերել հատկապես պատերազմի ժամանակ հարազատ կորցրած մարդկանց զայրույթը, գրում է «Փաստինֆո»-ն:
 

44-օրյայում քրոջ որդուն կորցրած Եղիշե Զաքունցը շեշտում է՝ պատերազմի ժամանակ մինուճար որդու կորցրած մայրն այսօր զինպատրաստություն է անցնում, որ պետք եղած ժամանակ զենք վերցնի ու որդու գործը շարունակի, իսկ կառավարությունը տղաներին պարտադիր ժամկետային ծառայությունից ազատելու օրինական ուղիներ է մշակում։
 

Առաջարկված նախագծի մեջ տրամաբանություն ու արդարություն չի տեսնում նաև պարտադիր զինվորական ծառայության մի մասը Հայաստանում, մյուս մասն Արցախում անցկացրած Ալեն Գալստյանը։ Ավելին, նշում է, որ այն բացասական կանդրադառնա բանակի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա.
 

«Իմ ծառայության ժամանակ, եթե նման բան լիներ՝ հաստատ իմ ծառայության որակը կընկներ այն մտքից, թե ոնց եղավ, որ ես 24 ամիս պետք է ծառայեմ, մյուսը փող ունի՝ 4,5 ամիս։ Թե՛ հայրենասիրական ոգին կընկներ, թե՛ ծառայելու ցանկությունը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է պատերազմի մասնակիցը՝ փաստելով. «ծառայություն ասելով եթե հասկանում ենք պարտք հանձնել, ապա դա ոչ մի գումարով չի կարող փոխարինվել»։

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ