ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդինբուրգյան տաճարում տեղի է ունենում Եղիսաբեթ II-ի հիշատակի արարողություն

Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում տեղի է ունենում թագուհի Եղիսաբեթ II-ի հրաժեշտի արարողությունը, հայտնում է DailyMail-ը։
 

Եղիսաբեթ II-ի դագաղը տեղադրվել է Էդինբուրգի Սուրբ Էգիդիուսի տաճարում, որտեղ անցկացվում է արքայազնների ավանդական սգո արարողությունը: Չարլզ III թագավորը, թագուհի-կոնսորթ Քամիլան, արքայադուստր Աննան, արքայազն Էնդրյուն եւ արքայազն Էդվարդը ժամանել են տաճար: Տաճարում տեղի կունենա հիշատակի արարողություն, որը կոչվում է արքայազնների հսկողություն։
 

Դագաղի վրա, որը ծածկված է Շոտլանդիայի թագավորական դրոշով եւ զարդարված ծաղկեպսակով, դրվել է Նորին մեծության թագը։ Սա բրիտանական թագավորական ավանդույթներից ամենահինն է, այն առաջին անգամ արվել է 1540 թվականին՝ Յակով V թագավորի համար:

 

Եղիսաբեթ II-ի դագաղը Էդինբուրգի տաճարում կմնա 24 ժամ, որ բոլոր ցանկացողները կարողանան հրաժեշտ տալ թագուհուն, որից հետո նրան ինքնաթիռով կտեղափոխեն Լոնդոն։

Քաղաքականություն

Պատահարներ