Ինչ իրավիճակ է Արցախում այս պահի դրությամբ. մանրամասներ

Պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում ադրբեջանական կողմի ագրեսիվ ռազմական ակտիվ գործողություններով` տեղեկացնում ենք, որ ժամը 01:50-ի դրությամբ Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

 

Ըստ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի՝ ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ 

 

«Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով»,- նշվում է հաղորդագրությունում։

Քաղաքականություն

Պատահարներ