ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նենսի Փելոսին խոսել է Հայաստան այցի մասին

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին խոսել է իր` Հայաստան գալու մասին լուրը: 

 

Հիշեցնենք` ավելի վաղ Poltico-ն գրել է, որ Նենսի Փելոսին կայցելի Հայաստան՝ Ադրբեջանի հետ վերսկսված բախումների ֆոնին:

 

Փելոսին ճամփորդությունը կիրականացնի Կոնգրեսի ներկայացուցիչ Ջեքի Սփեյերի (Կալիֆորնիա) ուղեկցությամբ՝ G-7 խոսնակների գագաթնաժողովի շրջանակում Բեռլինում կանգ առնելուց հետո: 

 

Ըստ հրապարակման՝ նախատեսվում է, որ նա Երևանում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կառավարության այլ պաշտոնյաների հետ։

 

Լրատվամիջոցն ընդգծում է, որ դա կլինի խոսնակի վերջին դրամատիկ արտասահմանյան ուղևորությունը՝ անցյալ ամիս Թայվան նրա վիճելի այցից հետո:

Քաղաքականություն

Պատահարներ