ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժգին երկրաշարժ Թայվանում․ սպասվում է ցունամի

Այսօր  6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թայվան կղզու հարավ-արևելյան հատվածում, հայտնում է տեղի օդերևութաբանական ծառայությունը, փոխանցում է interfax.ru-ն։ 

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունն իր հերթին մագնիտուդը գնահատում է 7,2 մագնիտուդ։ Երկրում ցունամիի նախազգուշացում է հայտարարվել։

 

CNA-ն, հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, հայտնում է, որ երկրաշարժը ավերել է ցածրահարկ շենք, որտեղ գտնվել է նաև խանութ։ Հաղորդվում է նաև, որ արևելյան ափին գնացքի վագոնը դուրս է եկել ռելսերից:

 

Չինական CCTV հեռուստաալիքը հրապարակել է ավերված շենքի տեսանյութը, ինչպես նաև կադրեր ավերված կամրջից, որի վերաբերյալ այս պահին մանրամասներ հայտնի չեն։ 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ