Բրիտանիայի ԱԳՆ-ն` Պուտինի սպառնալիքների մասին

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը էսկալացիա է, որը մտահոգիչ է և նրա սպառնալիքներին պետք է լուրջ վերաբերվել:

Այդ մասին Sky News-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի՝ խորհրդարանի հետ կապերի պետքարտուղար Ջիլիան Կիգանը, փոխանցում է Reuters-ը:

«Դա մի հարց է, որին պետք է լուրջ վերաբերվել, որովհետև, ինչպես գիտեք, մենք չունենք վերահսկողություն, և ես վստահ չեմ, որ նա չունի այդ վերահսկողությունը: Սա բաց էսկալացիա է»,-նշել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ Պուտինն այսօր հայտարարել է, որ հանուն Ռուսաստանի պաշտպանության և երկրի դեմ ուղղված սպառնալիքների դեպքում Մոսկվան կօգտագործի բոլոր զինատեսակները, այդ թվում՝ միջուկային զենքը:

Քաղաքականություն

Պատահարներ