ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Ռուսաստան-Ղազախստան սահմանին. հսկայական հերթեր են գոյացել

Ռուսական լրատվամիջոցները փոխանցում են, որ արդեն վաղ առավոտյան հսկայական խցանումներ են գոյանցել Ռուսաստանի սահմաններին, ինչպես արդեն հայտնել էինք դեռ երեկվանից գերծանրաբեռնված է եղել Վրաստան-Ռուսաստան սահմանը։ Այս պահին հաղորդվում է, որ նույն իրավիճակն է եղել նաև այսօր առավոտյան Ռուսաստան-Ղազախստան սահմանին։ 

 

Ըստ հաղորդվող տեղեկատվության՝ սահմանային անցակետերը այս վիճակում են Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո։ 

 

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել։ Նա նշել է, որ հենց հայտարարության պահից կմեկնարկեն մոբիլիզացիոն աշխատանքները։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ