ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ Անթալիայի օդանավակայանում` ռուսների մասնակցությամբ

 Անթալիայի օդանավակայանում տեղի է ունեցել քաշքշուկ ռուս զբոսաշրջիկների մասնակցությամբ, որոնք պետք է Մոսկվա թռչեին։ Այս մասին տեղեկացրել է Թելեգրամ-ալիք 360-ը։

 

Աղբյուրի տեղեկացմամբ՝  ծեծկռտուքից առաջ ավելի քան 20 ռուսաստանցի ուղեւորի, առանց բացատրելու պատճառի մասին, հանել են Անթալիա-Մոսկվա չվերթից։ Ստույգ պատճառները դեռ հայտնի չեն, հանգամանքների քննությամբ զբաղվում են իրավապահ մարմինները։

Միջադեպի բոլոր մասնակիցները, որոնք չեն կարողացել թռչել Ռուսաստան, վերադարձել են հյուրանոց։ Այլ մանրամասների մասին չի տեղեկացվել։

Քաղաքականություն

Պատահարներ