Ուկրաինայի ԱԳՆ-ն Իրանի դեսպանին զրկել է հավատարմագրումից

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Իրանի դեսպանին զրկել է հավատարմագրումից և զգալիորեն կրճատել է դեսպանատան դիվանագիտական ​​անձնակազմը՝ ռուսական զորքերի կողմից իրանական արտադրության զենքի կիրառման փաստերի պատճառով։

 

«Ի կատարումն Ուկրաինայի նախագահի հանձնարարականի՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ արձագանքելու Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի կողմից իրանական արտադրության զենքի կիրառման փաստերին, սեպտեմբերի 23-ին Ուկրաինայում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն»,- նշել են նախարարությունից։

 

Իրանական կողմին ասվել է, որ իրանական զենքի մատակարարումը Ռուսաստանին՝ ռուսական զորքերի կողմից ուկրաինացի խաղաղ բնակչության և Պաշտպանության ուժերի դեմ դրանց հետագա օգտագործման համար ուղղակիորեն հակասում է Իրանի բարձրագույն ղեկավարության կողմից չեզոքության, Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հրապարակայնորեն հայտարարված դիրքորոշմանը։

 

«Ուկրաինայի դեմ պատերազմ մղելու համար Ռուսաստանին զենք մատակարարելը ոչ բարեկամական արարք է, որը լուրջ հարված է հասցնում Ուկրաինայի և Իրանի հարաբերություններին»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Քաղաքականություն

Պատահարներ