ՊՆ խոսնակը՝ Արցախից Ջերմուկ ջոկատներ ժամանելու վերաբերյալ լուրերի մասին

Շրջանառվող լուրերը, որ ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ Արցախից ջոկատներ են ժամանել Ջերմուկ սահմանների պաշտպանությանն աջակցելու համար, իրականությանը չեն համապատասխանում։ 

 

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

 

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, որ սեպտեմբերի 13-ին ռազմական գործողությունները սկսվելուց քիչ անց Արցախից մի մեծ ու պատրաստված ջոկատ է ժամանել Ջերմուկ` մեր սահմանների պաշտպանությանն աջակցելու համար:


«Հրապարակ»-ը գրել էր, որ ջոկատը կազմված է եղել Արցախում կռված, լավ պատրաստված տղերքից` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մերձավորներից ու թիկնապահներից:

 

«Ջոկատը գլխավորել են Արցախի ԱԱԾ փոխտնօրեն հայտնի Չոլկան` Ազգային հերոս Արարատ Մելքումյանը, ՊՊԾ պետ Հրահատ Եսայանը, հատուկ ստորաբաժանման հրամանատար Ռոլանդ Այդինյանը»,- հայտնել էր կայքը:

Քաղաքականություն

Պատահարներ