«Անկեղծ ասած, շոկի մեջ եմ». Զելենսկին՝ Իսրայելի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Իսրայելը Կիևին չի տրամադրել հակահրթիռային պաշտպանության համակարգ, որը նա խնդրել էր դեռ փետրվարին, հայտնում է Reuters-ը։ 

«Ես չգիտեմ, թե ինչ է պատահել Իսրայելին։ Անկեղծ ասած, շոկի մեջ եմ, որովհետև չեմ հասկանում, թե ինչու՞ նրանք չկարողացան մեզ տրամադրել այն»,- ասել է Ուկրաինայի նախագահը՝ միաժամանակ ընդգծելով, որ չի մեղադրում Իսրայելին. «Հասկանում եմ Իսրայելի բարդ իրավիճակը՝ Մոսկվայի հետ սերտ կապեր ունեցող Սիրիայի հարցում»։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ