Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ

Սեպտեմբերի 25-ի ժամը 10:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։  

 

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 24-ի ժամը 22:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն էր, իրադրության փոփոխություն չէր արձանագրվել: Սեպտեմբերի 24-ի ժամը 10:00 դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն էր։ 

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք:  Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:  
Հայկական կողմում կորուստներ չկան:  Գիշերվա ընթացքում այլ միջադեպեր չէին արձանագրվել։   
 

Քաղաքականություն

Պատահարներ