ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնյանը` ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ քննարկման մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զարմացած է, որ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի մոտ արտախորհրդարանական ուժերի հետ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցին նվիրված քննարկում է ընթանում: MediaHub-ի հարցին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը, նախ, ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ քննարկում է ընթանում, ապա զարմացավ.

 

«Անդրանիկ Քոչարյանի մակարդակով քննարկվո՞ւմ է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը»:

 

Ճշտմանը, որ նախաձեռնության հեղինակները արտախորհրդարանական ուժերն են, Սիմոնյանն ասաց.

 

«Ես չեմ կարծում, որ դա այստեղի ձևաչափով քննարկելու հարց է... շատ մարդիկ շատ բան կարող են քննարկել»:

 

Հարցին՝ այսինքն՝ այս պահին նման օրակարգ չկա՞, ԱԺ նախագահն ասաց, որ չգիտի՝ եթե նման օրակարգ լինի, արդյոք այն պետք է Քոչարյանի աշխատասենյակում արտախորհրդարանակն ընդդիմությունը քննարկի.

 

«Այդպես չեն արվում նման որոշումները»,- հավելեց նա:

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանում ընդդեմ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ից դուրս գալու գաղափարակից ուժերը ԱԺ-ում հանդիպում են ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ