Ֆրանսիան կօգնի Ուկրաինային կռվել սեփական հողում, բայց ոչ հարձակվել Ռուսաստանի վրա. Մակրոն

Ֆրանսիան չի ցանկանում երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն կօգնի Ուկրաինային կռվել սեփական հողում, բայց ոչ հարձակվել Ռուսաստանի Դաշնության վրա: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերյան իր էջում:

 

«Մենք օգնում ենք Ուկրաինային կանգնել սեփական հողի վրա, ոչ երբեք հարձակում Ռուսաստանի վրա: Վլադիմիր Պուտինը պետք է դադարեցնի այս պատերազմը և հարգի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Մակրոնը։ 

 

Նա նաև հավելել է, որ Ֆրանսիան կշարունակի Ուկրաինային տրամադրել «Կեսար» հաուբիցներ հակահարձակման, հակաօդային պաշտպանության և զրահատեխնիկայի համար։

Քաղաքականություն

Պատահարներ