ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ են ուզում տալ․ կառույցի կազմում նաև Ադրբեջանն է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է ԱՊՀ–ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) դիտորդի կարգավիճակ տալու գաղափարին, քանի որ դա, նրա համոզմամբ, լրացուցիչ մեխանիզմներ կստեղծի անվտանգության խնդիրների լուծման համար։

ՌԴ նախագահն այդ մասին հայտարարել է Աստանայում ԱՊՀ առաջնորդների խորհրդի ընդլայնված նիստում, որտեղ ստորագրման է ներկայացվել տվյալ կարգավիճակի ընդունման մասին փաստաթուղթը։

 

«Մենք կողմ ենք ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու` մեր հաստատմանը ներկայացված որոշմանը։ Եթե որոշ գործընկերներ, մասնավորապես` վարչապետը (Հայաստանի), ունեն որոշակի մտահոգություններ այս առնչությամբ, ապա այս հարցը պետք է հետագայում մշակվի, ուշադրություն դարձվի և աշխատանք տարվի այդ ուղղությամբ»,- ասել է ՌԴ ղեկավարը։

 

 

Նշենք, որ ԱՊՀ երկրների ցանկում է նաև Ադրբեջանը։ 

Քաղաքականություն

Պատահարներ