ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրետակոծվել է Շեբեկինո քաղաքը․ կան տուժածներ

Այսօր ՌԴ Շեբեկինո քաղաքի հրետակոծության ժամանակ տուժել է 11 մարդ։ Չորսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին հայտնում են միջազգային  լրատվամիջոցները։ 

 

Նշվում է, որ բոլորը տեղափոխվել են մարզային կենտրոնական հիվանդանոց, ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։

Այժմ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղի բնակիչներին կոչ է անում իրերով իջնել նկուղներ կամ ապաստարաններ։

 

Շեբեկինո քաղաքի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը պատմել է, որ ինքը եղել է Մուրոմ գյուղում, որը նույնպես տուժել է գնդակոծությունից, և նոր հարվածների մասին տեղեկություն է ստացել, երբ դուրս է եկել գյուղից և ծուխ տեսնել։

 

«Անմիջապես տեղեկություն ստացա, որ հրետակոծվում է Շեբեկինո քաղաքը, վնասվել են քաղաքացիական օբյեկտներ։ Նախնական տվյալներով՝ վիրավորվել է հինգ խաղաղ բնակիչ։ Կցուցադրվի բոլոր անհրաժեշտ բժշկական օգնությունը», - ասել է Գլադկովը։

Քաղաքականություն