«Չեզոք մնալը կնշանակի գիտակցել, որ ուժեղի օրենքը դառնում է ընդհանուր օրենք». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթ է ունեցել Հռոմում` եռօրյա միջկրոնական գագաթաժողովի բացման արարողությանը: Նա խոսել է ռուս-ուկրաինական հակամարտության մասին` մասնավորապես նշելով.

 

«Ուկրաինայի պատերազմը չպետք է մեզ ստիպի մոռանալ այլ հակամարտությունները՝ Հայաստանում, Սիրիայում, Իրաքում, Սոմալիում, Մերձավոր Արևելքում: Այսօր կան մարդիկ, որոնց վրա հարձակվում են, իսկ մյուս կողմից՝ կան առաջնորդներ, ովքեր որոշել են հարձակվել, ներխուժել և նվաստացնել: Չեզոք մնալը կնշանակի գիտակցել, որ ուժեղի օրենքը դառնում է ընդհանուր օրենք»,- հայտարարել է Մակրոնը։ 

 

Ֆրանսիայի նախագահի խոսքով` ուժեղների օրենքների վրա հիմնված աշխարհը չի կարող օրինական լինել։

Քաղաքականություն

Պատահարներ