«ԵՄ-ն այստեղ ունի իր շահերը». Կլաարը` Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության մասին

Եվրամիությունն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի բոլոր մակարդակներում: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հետ հարցազրույցում հայտնել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

Նրա խոսքով՝ ԵՄ ներգրավվածության մասին է վկայում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գործունեությունը, որը չորս հանդիպում է անցկացրել Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, ինչպես նաև սեփական ջանքերն այս ուղղությամբ: Տարածաշրջանում ԵՄ ակտիվության մյուս վկայությունն, ըստ Կլաարի, դիտորդական առաքելության տեղակայումն է Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով:

«ԵՄ-ն այստեղ ունի իր շահերը: Սա մեր հարևան տարածաշրջանն է, ուստի ակնհայտ շահագրգռվածություն ունենք խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասում: Դրա համար կարևոր է, որ կարողանանք կարգավորել հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև», - նշել է նա:

Կլաարն ակնկալում է, որ դիտորդական առաքելությունն ավելի լավ կտեղեկացնի Բրյուսելին տեղում իրավիճակի ու առկա մարտահրավերների մասին, որի միջոցով հնարավոր է ավելի արդյունավետ նպաստել խաղաղ գործընթացին:

Քաղաքականություն

Պատահարներ