«ԱՄՆ-ում Ջորջ Բուշի ընտրությունների ժամանակ խնդիր եղավ, գնացին, վերահաշվարկ արեցին». Սիմիդյան

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՔՊ-ի չորրորդ վարչության ընտրության ժամանակ որոշ հարցեր են եղել, որոնց արդյունքում վերահաշվարկի անհրաժեշտություն է առաջացել, որ խոսում են ժողովրդավարությունից, ժողովրդավարությունը սրա մասին չէ՞։ 

 

«Մեր ներսում չկա ժողովրդավարության խնդիր, եթե լիներ, ապա վերահաշվարկ չէր լինի։ Բոլոր ընտրություններում էլ առաջանում են խնդիրներ, ո՞րն է այստեղ կեղծիքը»,- ասաց Սիմիդյանը։
 

Վերջինս խոսեց նաև ՔՊ-ի ներսում առկա հնարավոր հակասություններին։

 

«Որտե՞ղ եք տեսել այդ հակասությունը, ես այդ կուսակցության անդամ եմ, պառակտումներ չեմ տեսել, ինչ վերաբերում է թևերին, ձեր խմբագրություններում էլ կարող է 2 հոգին իրար հետ ավելի մտերիմ լինեն և այլն։ Մեր կուսակցությունը առանձնանում է նրանով, որ ընտրություններով է ձևավորում իր ղեկավար կազմին։ Էլի եմ կրկնում, թե՛ Հաաստանում, թե՛ բոլոր ժողովրդավարական երկրներում անցկացվող ընտրություններում լինում են թերություններ, հիշեցնեմ՝ անգամ ԱՄՆ-ում Ջորջ Բուշի ընտրությունների ժամանակ խնդիր եղավ, գնացին, վերահաշվարկ արեցին, Բուշը ընտրվեց նախագահ»,- նշեց Սիմիդյանը։

Քաղաքականություն

Պատահարներ