«Խաղաղության պայմանագիր կնքելու տարբերակը հարցերի լուծման ճիշտ ուղղությունն է». Սանոսյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու տարբերակը հարցերի լուծման ճիշտ ուղղությունն է: Այս մասին ասել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:

 

«Բայց պարբերաբար նշվել է՝ խաղաղության պայմանագիրը ենթադրում է նաև մեր սուվերեն տարածքի վերականգնում», - նշել է նա:

 

Սանոսյանը հավելել է, որ խաղաղության պայմանագիրը կկնքվի այն դեպքում, երբ ադրբեջանական ստորաբաժանումները դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից։

Քաղաքականություն

Պատահարներ