Մահացել է Դեն Մաքքաֆերթին՝ Nazareth ռոք-խմբի հիմնադիը

 76 տարեկանում մահացել է շոտլանդացի ռոք երգիչ և Nazareth ռոք-խմբի հիմնադիր անդամ Դեն Մաքքաֆերթին։

 

Հաղորդագրությունը հրապարակվել է խմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

«Դենը մահացավ այսօր ժամը 12:40-ին։ Մերիենը՝ Մաքքաֆերթիի կինը  և ամբողջ ընտանիքը կորցրին հիանալի, սիրող ամուսնուն և հորը, ես կորցրի իմ լավագույն ընկերոջը, իսկ աշխարհը կորցրեց մեծագույն երգիչներից մեկին, ով երբևէ ապրել է»,- գրել է խմբի անդամներից Փիթ Էգնյուն։

Մաքքաֆերթին Nazareth-ը հիմնադրել է 1968 թվականին Փիթ Էգնյուի, Մենի Չարլթոնի և Դարել Սվիթի հետ։ Խումբը հայտնի դարձավ Hair of the Dog (1975) ալբոմի թողարկումից հետո։

2013 թվականին առողջական պատճառներով խումբը լքելուց հետո Մաքքաֆերթին թողարկեց սոլո-ալբոմ՝ Last Treatment (2019)։

Քաղաքականություն