Անկարայում բանակցություններ են ընթանում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև. ԶԼՄ

 «Կոմերսանտ»-ին հայտնի է դարձել, որ այսօր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բանակցություններ են ընթանում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև։ Ռուսական կողմից Անկարա է մեկնել Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Այս հանդիպման մասին նախկինում հրապարակավ չի հայտարարվել։ 

Աղբյուրը առայժմ հրաժարվում է բանակցությունների մանրամասները հայտնել: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի կարող ոչ հաստատել, ոչ հերքել Անկարայում բանակցությունների մասին տեղեկատվությունը։ Վերջին անգամ Ժնևում ռուսական և ամերիկյան պատվիրակությունները հանդիպել են այս տարվա հունվարի 10-ին՝ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների համար։ Հունվարյան բանակցային գործընթացի գործնական արդյունքների բացակայությունը հաճախ դիտվում է որպես Ուկրաինայում ռազմական գործողությունների բռնկման դիվանագիտական ​​նախադրյալ։

Քաղաքականություն