Անհետ կորածների ծնողները փակեցին Եվրատեսիլի պաստառները

44-օրյա պատերազմում գերեվարված և պատերազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները Երևանի Ազատության հրապարակում բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք նաև նստացույց իրականացրին: 

 

Ծնողների ձեռքին պաստառներ են, որոնց վրա նշված է, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն կետը, որով պարտավորվում էր վերադարձնել հայ ռազմագերիներին: 

Պաստառների միջոցով նրանք նաև դիմեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` խնդրելով օգնել վերադարձնել իրենց երեխաներին:

 

Ծնողները պաստառները տեղադրեցին Մանկական Եվրատեսիլի պաստառների առջև՝ դրանով քողարկելով Երևանում դեկտեմբերին կայանալիք միջազգային միջոցառման պաստառները:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ