Տաջիկստանի ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստան

Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ժամանակավորապես ձեռնպահ մնալ Ռուսաստան մեկնելուց։

Ապրիլի 26-ին Տաջիկստանի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպան Սեմյոն Գրիգորիևին և մտահոգություն հայտնել Տաջիկստանի քաղաքացիների՝ Ռուսաստան մուտք գործելու զանգվածային մերժումների կապակցությամբ։ Սրան նախորդել էին ԶԼՄ-ների հրապարակումները, թե Տաջիկստանի հարյուրավոր քաղաքացիներ արգելափակվել են Ռուսաստանի և Ղազախստանի սահմանին գտնվող Սագարչինի անցակետում։ Ասիա-պլյուս գործակալությանը մի քանի հոգի աուդիո և վիդեո են ուղարկել, որտեղ ասել են, որ իրենց հարցաքննում են, հեռախոսները ստուգում են։

«Մոտ 1000 տաջիկների մուտքը Ռուսաստան արգելված է։ Մենք խրվել ենք Ղազախստանի և Ռուսաստանի միջև. Մյուս քաղաքացիներին թույլ են տալիս, իսկ տաջիկներին ներս չեն թողնում»,- ասել է տեսանյութն ուղարկողներից մեկը։

Քաղաքականություն