«Սուրբ Ծնունդին ձեռքներդ գրպաններդ տարեք». Ջոնսոնը կոչով է հանդես եկել

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը նախաձեռնել է դրամահավաք, որի միջոցով պետք է դեղամիջոցներ ձեռք բերվեն Ուկրաինայի համար:

 

The Guardian պարբերականը գրում է, որ նախկին վարչապետն իր կոչը հրապարակել է մոտեցող սուրբծննդյան տոներին ընդառաջ:

Այդ ժամանակաշրջանում երկրում տեղի են ունենում քաղաքական ու հանրային անվանի մարդկանց և սպորտի ու շոուբիզնեսի աստղերի մասնակցությամբ բազմաթիվ բարեգործական միջոցառումներ:

 

«Բրիտանացիները հայտնի են իրենց առատաձեռնությամբ ու մեծահոգությամբ, և այդ ունակությունները դրսևորում են նույնիսկ երբ գալիս են դժվար ժամանակներ, ուստի կոչ եմ անում՝ այս Սուրբ Ծնունդին ձեռքներդ գրպաններդ տարեք»,- ասել է Ջոնսոնը:

 

Նա նշել է, որ հավաքվելիք գումարով ձեռք կբերվեն դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ, որոնք կուղարկվեն Ուկրաինա:

 

Քաղաքականություն

Պատահարներ