Ռուսական նավթը հեռանում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարից. աղբյուր

«Լուկօյլ»-ը մտադիր է դեկտեմբերից դադարեցնել Կասպից ծովի հանքերից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով նավթի մատակարարումները` ԵՄ էմբարգոյի պատճառով և դրանք վերահղել դեպի Կասպյան խողովակաշարերի կոնսորցիում համակարգ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին: Այս մասին գրում է ТАСС-ը։

 

«Ռուսական նավթը հեռանում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհանից, պատճառը պատժամիջոցներն են»,- ասել է աղբյուրներից մեկը։  Մեկ այլ աղբյուրի համաձայն, նման որոշում են կայացրել արևմտյան բաժնետերերը։

 

Դեկտեմբերի 5-ից պետք է ուժի մեջ մտնի ռուսական նավթի ներկրման ԵՄ էմբարգոն։

 

«Լուկօյլ»-ը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան համակարգին նավթ է մատակարարում Կասպից ծովում գտնվող իր հանքավայրերից: Այս խողովակաշարով արտահանման ծավալն այս տարի, ըստ նախատեսվածի, կհասնի օրական 660 հազար բարելի, հիմնական արտահանողներն են SOCAR-ը, BP-ն, MOL-ը, Exxon-ը, TPAO-ն:

Քաղաքականություն