60 դոլար` ռուսական նավթի գնի առավելագույն չափ. ԵՀ-ի առաջարկը

Եվրահանձնաժողովը ԵՄ 27 երկրներին առաջարկել է ռուսական նավթի գնի առաստաղ ընդունել մեկ բարելի դիմաց 60 դոլարը, և անդամ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներն արդեն սկսել են այդ առաջարկի քննարկումը հինգշաբթի կեսօրին։  Այս մասին այսօր հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին, գրում է ТАСС-ը։ 

 

Հրապարակման համաձայն՝ ԵՄ բոլոր անդամ երկրները պետք է միաձայն հավանություն տան առաջարկվող սահմանափակումին, իսկ հետո բանակցությունները կշարունակվեն ավելի ընդլայնված կերպով։  

 

Նաև ԵՄ երկրները կարող են հինգշաբթի ավելի ուշ պայմանավորվել նավթի գնի մեկ այլ շեմի շուրջ, եթե իրենց չբավարարի ԵՀ-ի առաջարկը:  

 

Աղբյուրները նշում են, որ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները համաձայնել են մեկ բարելի դիմաց 60 դոլար գնի առաստաղ սահմանելու անհրաժեշտության հետ և համոզված են, որ կարող են գործարք կնքել։  Որոշ եվրոպացի պաշտոնյաներ, նշվում է հրապարակման մեջ, իրենց կասկածներն են հայտնել մեխանիզմի արդյունավետության հարցում։

Քաղաքականություն