Չինաստանում կչիպավորեն կովերին

Չինաստանում Հարավարևմտյան Ցզյաոտոնգի համալսարանի գիտնականներն առաջարկել են կովերին չիպավորել՝ հետևելու նրանց առողջական վիճակին, գտնվելու վայրին և կենսապայմաններին:  Գիտնականների աշխատանքը հրապարակվել է iScience ամսագրում, գրում է Gazeta.ru-ն։

 

Թիմը մշակել է խելացի սենսորներ, որոնք տեղադրվում են կովերի պարանոցի և ոտքերի վրա։  Նշվում է, որ սենսորների հավաքած տվյալները կփոխանցվեն բազային կայան, որտեղից հնարավոր կլինի հսկել կովերին։  Սարքը կաշխատի կինետիկ էներգիայից, որն առաջանում է, երբ կովը շարժվում է:

 

«Խոշոր եղջերավոր անասունների մոնիտորինգը կօգնի կանխարգելել հիվանդությունները, բարձրացնել կովաբուծության և արոտավայրերի կառավարման արդյունավետությունը։  Սենսորը կարող է հետևել թթվածնի կոնցենտրացիային, օդի ջերմաստիճանին և խոնավությանը, կովի շարժումների քանակին, վերարտադրողական ցիկլերին և կաթի արտադրության ցիկլին»,- նշել են գիտնականները։

 

Փորձագետներն արդեն փորձարկել են սարքերը մարդկանց վրա և պարզել, որ թեթև վազքը բավական է սարքի կայուն աշխատանքն ապահովելու համար։  Հետազոտողները կարծում են, որ ապագայում տեխնոլոգիան կարող է օգտագործվել սպորտի և առողջապահության ոլորտներում։

Քաղաքականություն