Իրանից հայկական ապրանքնե՞ր են ուղարկվել Ադրբեջան

Ադրբեջանի մաքսակետերից մեկում հայկական արտադրության սիլիկոնե արտադրանքով և ստվարաթղթե տուփերով տարաների խմբաքանակ է առգրավվել։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Նշվում է, որ հայտնաբերվել է շինարարական աշխատանքներում օգտագործվող սիլիկոնե արտադրանքի 24820 տարա և հայկական արտադրության սիլիկոնե արտադրանքի տարաների փաթեթավորման 1050 դատարկ ստվարաթղթե տուփ, հաղորդում է Մաքսային պետական ​​կոմիտեն։

 

Սահմանված է, որ այդ ապրանքներն ուղարկվել են Իրանում գործող մի ընկերության կողմից Ադրբեջանում գտնվող ֆիզիկական անձի հասցեով։

Ինչպես նշում են մաքսատանը, նախկինում փորձեր են արվել Ադրբեջան տեղափոխել հայկական ապրանքներ՝ սննդամթերք և ալկոհոլային խմիչքներ։

Քաղաքականություն