Մասկը հայտարարել է, որ ուղեղի չիպերի իր ընկերությունը կսկի կատարել փորձարկումներ մարդկանց վրա

Twitter, Tesla և SpaceX ընկերությունների սեփականատեր, միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ ուղեղի չիպերի իր ընկերությունը՝ Neuralink-ը, կարող է սկսել կատարել փորձարկումներ մարդկանց վրա։  Ասուլիսի ժամանակ գործարարը մանրամասնել է, որ փորձը հավանաբար կսկսվի վեց ամսից, փոխանցում է Life.ru-ը։ 

 

Նրա խոսքով՝ խոսքը չիպի մասին է, որի շնորհիվ մարդն առանց ձեռքի օգնության կկարողանա օգտվել սմարթֆոնից ու համակարգչից։ Մասկը պնդում է, որ ընկերության մասնագետներն այս հարցում պրոֆեսիոնալ կգործեն։ Նա նշել է նաև, որ բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցներն արդեն իսկ ձեռնարկվել են ավելի վաղ, երբ սարքը տեղադրվել է կենդանիների վրա։

 

«Մենք ցանկանում ենք լինել չափազանց զգույշ և վստահ, որ սարքը լավ կաշխատի նախքան այն մարդու մեջ ներդնելը: Հավանաբար, մոտ վեց ամսից մենք կկարողանանք ներդնել մարդու մեջ Neuralink», - ասել է նա և հավելել, որ մեծ մասը թույլտվության համար արդեն ներկայացրել են փաստաթղթերը։ 

 

 

Քաղաքականություն