Մերկասառույց, մառախուղ. իրավիճակը` ճանապարհներին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

 

Շիրակի մարզի ավտոճանապարհներին և Ծիլքար-Ապարան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

 

Վարդենյաց լեռնանցքում, Ապարան, Գյումրի քաղաքներում, Լանջիկ-Մաստարա և Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհներին մառախուղ է:

 

Լարսի մասին

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Քաղաքականություն