«Եթե ինքնաթիռը լինի քաղաքացիական չե՞ն խոցելու». Բաբայանը` օդային ճանապարհի հնարավոր շահագործման մասին

 Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Արցախում ստեղծված հումանիտար աղետի թեմայով բողոքի ակցիայի ժամանակ արձագանքելով լրագրողների հարցին՝ «ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Հայաստանից Արցախ վերադառնալ չկարողացող մարդկանց հնարավո՞ր է ռուս խաղաղապահների օգնությամբ օդային ճանապարհով տեղափոխել», պատասխանել է․

 

 «Օդային ճանապարհը լավ կլիներ, բայց պետք է քարտեզը նայել, անկլավ ենք դարձել, ցանկացած պահի կարող են վնաս հասցնել, եթե ինքնաթիռը լինի քաղաքացիական չե՞ն խոցելու, ռուսական ռազմական զինվորական ուղղաթիռը չէի՞ն խոցել, ահաբեկիչը կամ հանցագործը օրենք է նայո՞ւմ...»։

Քաղաքականություն