ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավստրալիայում ֆուտբոլային խաղի ժամանակ երկրպագուները դույլը նետել են դարպասապահի գլխին

Ֆուտբոլի Ավստրալիայի առաջնության «Մելբուրն Սիթի»-ի և «Մելբուրն Վիկտորի»-ի միջեւ հանդիպման ժամանակ երկրպագուները խաղադաշտ են դուրս եկել եւ գլխի վնասվածք հասցրել թիմերից մեկի դարպասապահին, հաղորդում Է Fox Sports-ը:


Հանդիպումը դադարեցվել է 20-րդ րոպեին, «Սիթի»-ն առաջատար էր 1:0 հաշվով: Երկրպագուները բողոքել են Սիդնեյում կայանալիք Ավստրալիայի առաջնության մեծ եզրափակիչը առաջիկա երեք տարով հետաձգելու դեմ և զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել։ Երկրպագուներից մեկը մետաղյա դույլը նետել է դարպասապահի վրա։ Խաղացողներն ու մարզիչները ստիպված են եղել լքել խաղադաշտը, ավելի ուշ «Սիթի»-ից հայտնել են, որ դարպասապահին բժշկական օգնություն են ցուցաբերել: Հավանաբար նա ուղեղի ցնցում ունի:
 

Հանդիպումը պաշտոնապես ավարտվեց դադարից 40 րոպե անց: Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ հետաքննություն է սկսում, որի արդյունքում համապատասխան պատժամիջոցներ կկիրառվեն:

 

Մարամասները՝ տեսանյութում:

Քաղաքականություն