Արևմուտքն արդեն հիմք է դրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար. The Hill

Արևմտյան երկրները պատրաստ են վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրեն իրենց տնտեսություններին, գրում է The Hill-ի սյունակագիր Ավրահամ Շաման։


Սյունակագրի կարծիքով՝ հրադադարի մասին հարցը, հավանաբար, արդեն բարձրացվել է ԱՄՆ նապագահ Ջո Բայդենի,  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպմանը՝ վերջինիս Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։

 

«Երկու նախագահներն ամենայն հավանականությամբ քննարկել են ռազմական գործողությունների դադարեցման հնարավորությունը և հիմք են դրել ապագա բանակցությունների համար»,- կարծում է հոդվածի հեղինակը։


Ինչպես նշել է հրապարակման հեղինակը, առճակատումը դադարեցնելու Վաշինգտոնի և ԵՄ-ի ցանկությունը կապված է արևմտյան դաշնակիցների տնտեսության վրա հակառուսական պատժամիջոցների բացասական ազդեցության հետ։

 

«Եվրոպայի և Ամերիկայի կենտրոնական բանկերը բարձրացնում են տոկոսադրույքները՝ պայքարելու գնաճի դեմ, ինչը կարող է հանգեցնել խորը անկման: Հակամարտության դադարեցումը կնվազեցնի գները և կօգնի միլիոնավոր մարդկանց Եվրոպայում և Ամերիկայում կրճատել սննդի և ջեռուցման վարձերը», -ասվում է հոդվածում։ 


Միաժամանակ, ինչպես նշվում է նյութում, հակամարտության ավարտի շուրջ բանակցությունները պետք է վարվեն «նրբորեն»՝ հաշվի առնելով երկու կողմերի շահերը։


«Շատ կարեւոր է, որ Ռուսաստանը չզգա շրջափակված արեւմտյան երկրների կողմից», - ընդգծել է հրատարակությունը։


Զելենսկին ավելի վաղ ասել էր, որ ազդանշաններ է ստանում արևմտյան գործընկերներից, որ Ռուսաստանը ցանկանում է ուղիղ բանակցություններ վարել և առաջարկել է հանրային ձևաչափ։

 

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Վաշինգտոնը ցանկության դեպքում կարող է շատ բան անել, այդ թվում՝ ազդել Կիևի վրա՝ ավելի մեծ համապատասխանության առումով։ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ ասել է, որ բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար, եթե Կիևը հասունանա, ապա պահանջարկ կունենան նրանց առաջարկողների միջնորդական ջանքերը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ