Երթ դեպի Եռաբլուր. Արցախի երիտասարդները 2023 թ. դիմավորելու են արժանիների կողքին

 Արցախցի երիտասարդները դեկտեմբերի 31-ին Երևանի քաղաքապետարանից լուռ մոմավառությամբ շարժվելու են դեպի Եռաբլուր` այնտեղ դիմավորելու 2023 թվականը: 

«Մենք Ամանորի գիշերը տոն չենք ունենալու, որովհետև տոնը հրաշք է, իսկ հրաշք տեղի չունեցավ: 
Արցախցի երիտասարդներով 2023թ. դիմավորելու ենք ամենաարժանիների կողքին՝ Եռաբլուրում: 

Դեկտեմբերի 31-ին, ժամը՝ 20:00-ին, Երևանի քաղաքապետարանից մոմավառությամբ քայլերթ դեպի Եռաբլուր։ 
Սա ևս մեկ առիթ է համախմբվելու, Արցախի կողքին կանգնելու համար: 
Միացե՛ք` լռությամբ դիմավորենք Ամանորը հայրենիքի համար ամենաթանկարժեքը զոհած մարդկանց կողքին»։

Քաղաքականություն

Պատահարներ