ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադիրովը հայտարարել է, որ իրավունք ունի առաջադրվելու Ռուսաստանի նախագահի թեկնածու

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ իրավունք ունի առաջադրվելու Ռուսաստանի նախագահի թեկնածու, բայց դա չի անի, քանի որ «Վլադիմիր Պուտինից հետո գործնականում անհնարին է ղեկավարել երկիրը»։

 

Կադիրովն այդ մասին խոսել է տարին ամփոփող ասուլիսում: «Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, ես իրավունք ունեմ։ Ուրիշներին կարելի է, իսկ չեչեններին՝ ո՞չ։ Կարելի է», - ասել է նա։

 

Չեչնիայի ղեկավարը բազմաթիվ անգամներ հայտնել է իր նվիրվածությունը Պուտինին՝ իրեն համարելով նրա հավատարիմ հետևակը, պատրաստ կատարելու նրա ցանկացած հրամանը։ Կադիրովը նույնիսկ առաջարկել էր Պուտինին դարձնել Ռուսաստանի ցմահ նախագահը։

 

Քաղաքականություն

Պատահարներ