Ուկրաինան խզել է ՌԴ-ի հետ սահմանին ջրային մարմինների օգտագործման և պաշտպանության մասին պայմանագիրը

Ուկրաինայի Նախարարների կաբինետը խզել է Ռուսաստանի կառավարության հետ անդրսահմանային ջրային մարմինների համատեղ օգտագործման և պաշտպանության մասին համաձայնագիրը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ուրբաթ կայացած նիստում, ասել է Գերագույն ռադայում կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։ Այս մասին գրում է ТАСС-ը:
 

«Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև անդրսահմանային ջրային մարմինների համատեղ օգտագործման և պաշտպանության մասին համաձայնագիրը, որը կնքվել էր 1992 թվականի հոկտեմբերի 19-ին Կիևում, դադարեցվել է»,- գրել է նա իր Telegram ալիքում։
 

Նիստում նախարարների կաբինետը հավանություն է տվել նաև 1997 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված տրանսպորտի սակագների որոշման ոլորտում համակարգված քաղաքականություն վարելու մասին ԱՊՀ համաձայնագրից դուրս գալու մասին օրենքի նախագծին։ Մելնիչուկը նշել է, որ տրանսպորտային ենթակառուցվածքին հասցված վնասի պատճառով Ուկրաինան չի կարող երաշխավորել ապրանքների, այդ թվում՝ տարանցիկ փոխադրումների անվտանգությունը։

 

Ուկրաինայի իշխանությունները պարբերաբար հայտարարում են Ռուսաստանի և Բելառուսի, ինչպես նաև ԱՊՀ շրջանակներում կնքված պայմանագրերից դուրս գալու մասին։

Քաղաքականություն

Պատահարներ